Իհարկե, կյանքը շարունակվում է...
Եվ ցանկացած կորուստից հետո սրանք այն միակ բառերն են, որ ասում ես` ապրելուդ իմաստը ինչ-որ տեղ արդարացնելու համար...
Իհարկե ուժեղ մարդը պարտավոր է դիմակայել ցանկացած հարվածի ու անդառնալի կորստի հետ: Սա էլ այն միակ համոզմունքն է, որով պիտի դրսևորես կայունությունդ:
Ու միայն դու ես իրականում զգում ցավը իր ողջ կործանարար «հմայքով»` փորձելով նկարած ժպիտիդ շղարշի ներքո թաղել այն հոգուդ հեռավոր անկյունում...
Որպեսզի Իմաստը մահանա, ամենևին էլ անհրաժեշտ չի ֆիզիկական կորստի առկայությունը:
Որպեսզի ուժ գտնես կրկին շնչելու, պետք է վերակենդանացնես հոգիդ, որովհետև սիրտդ ինչքան էլ բաբախի, աչքերիդ մեջ կյանք կհայտնվի միայն, երբ հոգիդ կրկին փորձի հավատալ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/982620688486144
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել