Panorama.am-ը գրում է.

Իսպանական  Rtve լրատվամիջոցը «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Իվետա Մուկուչյանին որակել է որպես կիսաեզրափակիչ փուլի մեծագույն սենսացիա:

Հրապարակման հեղինակը նշում է, որ շատերը մրցույթի  հավանական հաղթող են համարում  հենց Հայաստանի ներկայացուցչին:

Նախապես սպասվում էր և մրցույթի ֆավորիտ էր բնութագրվում Ռուսաստանի ներկայացուցիչը, որի երգի շանսերն իսկապես շատ բարձր են գնահատվում:

Սակայն ի զարմանս և ի տխրություն Սերգեյի, երեկոյի սենսացիան Իվետա Մուկուչյանն էր, որին արդեն շատերը շնորհել են, (ըստ պարբերակի մակնշել են)  "winner alert" հավանական հաղթող տիտղոսը:

Իր անհավանական ներշնչող տեսքով, Բեյոնսեին հիշեցնող գեղեցկուհին բեմում ապահովեց աննախադեպ էմոցիոնալ պոռթկում, և Իվետան ապացուցեց, որ այս եթերաշրջանի լավագույն ձայնն է (առաջիկայում սպասելով իհարկե ևս մեկ ձայնի` ուկրաինուհու ելույթին):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել