«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները դատապարտել են ուղիղ եթերում ԼՂՀ դրոշի ցուցադրությունը։

«Կազմակերպիչները վճռականորեն դատապարտում են մրցույթի առաջին կիսաեզրափակչի ուղիղ եթերում ԼՂ դրոշի ցուցադրությունը «կանաչ սենյակում» և գտնում են, որ դրոշի ներկայացումը կվնասի «Եվրատեսիլ» բրենդին»,- ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մրցույթի ժամանակ ադրբեջանցի լրագրողը կոչ էր արել կազմակերպիչներին՝ քայլեր ձեռնարկել դրոշի ցուցադրության դեմ։ Կազմակերպիչները խոստացել են պատժել մեղավորներին։ Հայտնի է, որ այդ պատժամիջոցները չեն ուղղվի Իվետա Մուկուչյանի դեմ։ Կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է նաև, որ պատժամիջոցներ կկիրառվեն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ, թեև չի հստակեցվում, թե ինչպիսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել