168.am-ը գրում է.
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հաջորդ մրցաշրջանից կխաղա «Բավարիայի» կազմում: Երեկ «Բավարիան» ծանուցել էր Ռենատու Սանշեշի հետ պայմանագիր կնքելու մասին, իսկ այսօր արդեն պաշտոնապես հայտարարել է գործարքի մասին:
«Գործարքը կնքված է: 18-ամյա Ռենատու Սանշեշն ամռանը «Բենֆիկայից» կտեղափոխվի «Բավարիա»: Բարի գալուստ»,- ասվում է մյունխենյան ակումբի հայտարարության մեջ:
««Բավարիան» արդեն երկար ժամանակ էր հետևում Սանշեշին: Մենք գոհ ենք, որ կարողացանք պայմանագիր կնքել Ռենատուի հետ, չնայած մեծ ակումբների կողմից մրցակցությանը»,- հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սանշեշն անցկացրել է 24 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ:
Սանշեշի համար «Բավարիան» վճարել է 35 մլն եվրո:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/11/635302.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել