Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը: Միջոցառումն անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Երևանում այս ֆորմատով առաջին անգամ են ներկայանում և հույս ունենք, որ դրական էներգիա ենք տալիս մեր հանդիսատեսին, ինչպես նաև ստանում ենք: «Հորովել» երգի-պարի անսամբլ լայն հնարավորություններ ունի ներկայանալու: Մենք հաճախ ենք ներկայանում համերգային ծրագրերով»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանը:

Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է ,այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը , որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ: Հորովելցիներն իրենց համերգային ծրագրով կապացուցեն ,որ իրենք ևս անմասն չեն Հայաստանի մշակութային կյանքի կառուցման գործին : Կես դարյա համույթի գեղարվեստական ղեկավարը Արմեն Ներսիսյանն է , երաժշտական մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը Արայիկ Գևորգյանն է:

Գյումրու Վ .Աճեմյանի անվան թատրոնի արտիստների հետ համատեղ համերգ-ներկայացումներից հետո «Հորովելը»մայրաքաղաքում կներկայանա բացառապես իր արտիստներով `նվագախմբի հետ միասին :: Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին խոստանում են յուրատեսակ համերգային ծրագիր , որն իր մեջ ներառում է ժողովրդական երգն ու պարը , ազգային ոգին ու ավանդույթները:







Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



