Մոնիկա Բելուչի, Սալմա Հայեկ և այլ աստղեր, որոնք ծնող են դարձել 40-ից հետոLife.panorama.am-ը գրում է.

Մի քանի օր անց Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Ջենեթ Ջեքսոնը կդառնա 50 տարեկան, բայց նա չի մտածում ծերության մասին, այլ, ընդհակառակը, նրա կյանքում նոր փուլ է  սկսում։ Նա պատրաստվում է այդ տարիքում  առաջին անգամ մայրանալ։

Ջենեթը միակ աստղը չէ, ով որոշել է մայրանալ նման հասուն տարիքում։ Նշենք այն աստղերին, ովքեր մայրության բերկրանքը ճաշակել են 40 տարեկանից հետո։

Մոնիկա Բելուչի.  Բելուչին իր առաջնեկին ունեցել է իր 40-ամյակից մի քանի շաբաթ առաջ, իսկ երկրորդ երեխան ծնվել է, երբ նա 46 տարեկան էր։

Հոլի Բերի. Դերասանուհին մայր է դարձել 41 տարեկանում, իսկ 47 տարեկանում Հոլին ծննդաբերել է  իր երկրորդ երեխային։

Գվեն Ստեֆանին բազմազավակ մայր է։ Նա դաստիարակում է  3 տղաների։ Առաջին երկուսին Գվենը ունեցել է մինչև 40 տարեկանը, բայց վերջին տղային նա ծննդաբերել  է 44 տարեկանում։

Սալմա Հայեկ. Սալամ Հայեկի առայժմ միակ երեխան ծնվել է, երբ նա 41 տարեկան էր։ Հղիությունը անցել է  ծանր և մեծ էր հավանականությունը, որ կծնվի հիվանդ երեխա, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել