Էս քանի օրը հա ուզում եմ ասել, չի ստացվում, էսօր էլի տեսա։ Մեր աղջիկները շատ տարօրինակ են (իհարկե ոչ բոլորը), բայց շատերը։ Մի քանի օր է, ինչ հասարակական տրանսպորտում տեսնում եմ իմ տարիքի կամ գուցե ինձնից մի երկու տարի մեծ աղջիկների, ովքեր երկաթից մեծ, շատ մեծ խաչեր են կրում իրեն պարանոցներին։ Հիմա հարց. դա նորաձևությո՞ւն է, թե՞ պարզապես մեծ խաչ եք կրում, իբրև՝ ավելի ուժեղ եք հավատում Աստծուն, քան մենք։ Եթե նորաձևություն ա, ապա դուք գետինը չե՞ք մտնում, որ Աստծո խաչը մոդայի առարկա եք դարձրել, թե՞ ձեզ համար միևնույն է, կարևորը այն մեծ է, ու բոլորը տեսնում են։ Բարոյականությունն էլ ու իսկական քրիստոնավայել վարքն ու բարքն էլ լավ բան են, օրիորդներ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/458909224164936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել