Ճանաչե՞լ Արցախի անկախությունը, թե՞ ոչ: Սա վերջին շրջանում Հայաստանի համար մեկ հարցն է: Այս հարցը մտահոգում է առնվազն ՌԴ-ին ու Ադրբեջանին:
Ո՞րն է ճիշտ որոշումը: Հարցին, եթե մոտենում ենք հայրենասիրության անկյունից, միանշանակ ճանաչել և դա պետք է անեինք դեռևս 1995 թվականին: Չեմ կարծում, որ Հայաստանում կան մարդիկ ովքեր չեն ցանկանա, որ Արցախը պաշտոնապես անկախ պետություն լինի և ունենա ռեֆերենդումի իրավունք:
1995 թվականին հարցը չի լուծվել ու եկել հասել է մինչև 2016 թվական: Շատ փորձագետների և քաղաքագետների կարծիքով Արցախի ճանաչումը, դա դիվանագիտական ամենավեջին փամփուշտն է, որը կրակելուց հետո, այլևս Հայստանը պաշտոնապես պետք է մտնի պատերազմի մեջ: Այսինքն՝ ՀՀ տարածքի վրա հարձակումը թե, Նախիջևանից թե՛ Սյունիքից (Հյուսիս) Ադրբեջանը կարող է արդարացնել Արցախի ճանաչումով: Պասիվ մարտերը բուն Հայաստնի Հանրապետության սահմանին կդառնան ակտիվ:
Հիմա, եթե չենք ճանաչում Արցախը: Շարունակում ենք ստիպել Ադրբեջանին, որ վերջինս Արցախին դիտարկի որպես բանակցային կողմ (բացի տեղի ղեկավարությունից ուրիշ ոչ ոք չի կարող որոշել Արցախի հարցը) և պատահական չէ որ վերջերս դաշտում հայտնվեց մի փաստաթուղթ, որտեղ կա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները: Գործընթացը սկսված է, մեխանիզմն աշխատում է և այդ տեսանկյունից շատ լավ է, որ պատրաստ նախագիծ կա ու ամեն վայրկյան կկարողանանք Ճանաչել Արցախը, եթե ինչ-որ պահի պայմանավորվածությունները խախտվեն:
Առանց Արցախի այս հարցը չի լուծվի, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանն ինչ էլ որոշեն թերի է լինելու՝ չկա տեղի բնակչության կամքը, իսկ տեղի բնակչությունը գուցե այլ բան է ցանկանում:
Համանախագահները պետք է անվտանգության ռեալ երաշխիքներ տան, չկա երաշխիք չկա ակտիվ բանակցային գործընթաց, չկա բանակցային գործընթաց, կա զենք: Չեմ կարծում, որ համանախագահներից ինչ-որ մեկին զենքի տարբերակը ձեռնտու է: Հայաստանը և Արցախը որպես հաղթող կողմ չեն գնա Էսկալացիայի, իմաստ չկա, ագրեսիան Ադրբեջանական կողմից կարող է լինել: Եթե խաղապահների կարիք կա, կանգնեցրեք նրանց Ադրբեջանի տարածքում, Արցախն իր դիրքերը և ինքն իրեն կարողանում է վերահսկել: