Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի միակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքը բացառության կարգով թույլ կտա Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիք Խանին Միացյալ Նահանգներ այցելել, գրում է BBC-ն։


«Բացառություններ միշտ էլ լինում են»,-ասել է իր էքսցենտրիկ արտահայտություններով հայտնի միլիարդատերը` հավելելով, որ շատ ուրախ է Խանի ընտրվելու կապակցությամբ:

Ավելի վաղ իր ելույթներից մեկի ժամանակ հանրապետական թեկնածուն ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում արգելելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ: Նա նաև ասել էր, որ Լոնդոնի որոշ հատվածներում մուսուլմաններն այնքան շատ են, որ անգամ ոստիկաններն են վախենում սեփական կյանքի համար:

Մինչդեռ Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող ու Լոնդոնի պատմության մեջ առաջին մուսուլման քաղաքապետ Սադիք Խանն ասել է, որ իր կրոնական հայացքները թույլ չեն տա, որպեսզի Թրամփի ընտրվելու դեպքում ինքն ԱՄՆ այցելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել