Life.panorama.am-ը գրում է.Wiwibloggs կայքի անցկացրած հարցման արդյունքում, «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը լավագույնն է ճանաչվել:
Մայիսի 6-ին «Եվրատեսիլ-2016»-ի երկրորդ փորձից հետո կայքը հարցում էր սկսել, որին մասնակցել է 8,341 մարդ: Մեր երկրի ներկայացուցիչը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ ստանալով 2,428 ձայն (29.11%):
Մրցույթի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ ՌԴ-ն ներկայացնող Սերգել Լազարևը երկրորդ հորիզոնականում է՝ 1,021 ձայնով (12.24%):

Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/09/iveta-mukuchyan-eurovison-lovewave-armenia/478442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



