
Հատկապես մայիսի 9-ին մեր մյուս հերոսների հետ միասին չեմ կարող չհիշել մեր փառահեղ զինվորականներից երջանկահիշատակ գեներալ - գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին: Նա առաջին զինվորականներից էր, ով պատերազմի սկսվելուն պես թողեց անհոգ կյանքը ու ընտանիքի հետ միասին շտապեց հայրենիք ու անցավ նրա ազատագրման, պաշտպանության գործին: Բախտ եմ ունեցել շփվելու նրա հետ ու միշտ հիացել եմ նրա համեստությամբ, նրա իրական մեծ
ությամբ, հայրենասիրությամբ, պրոֆեսիոնալ զինվորականությամբ ու էլի շատ հատկանիշներով ... պատերազմից շատ չէր խոսում, մի քանի դրվագներ է միայն պատմել: Վատը չէր ասում հիմնականում, սակայն նշում էր, թե ով ինչ օգուտ է տվել, թե ով ինչ դեր է ունեցել պատերազմում ու բանակի կայացման գործում: ՀՀ առաջին գեներալ գնդապետն է և նա օրինակելի է ոչ միայն իր զինվորական մեծ ավանդով ու գործով, այլ նաև իր համեստ ապրած կյանքով: Գեներալի խոշոր գրած օպերացիաները 13 էին, 12-ը իրականացվել է և 12-րդը Շուշին էր, իսկ 13-ը առայժմ չի իրականացվել և այն կոչվում է "река на реку" ... կարծում եմ հասկանալի է թե ինչու և օրն է դրա նպատակը: Նա արդեն մեզ հետ չէ և հիմա կրտսեր Դալիբալթայաններն են որպես սպաներ մեր մյուս հերոս տղերքի հետ Ղարաբաղում կանգնած թշնամու առաջ ու պատվով շարունակում են հերոս պապի գործը: Ննջիր խաղաղությամբ պարոն գեներալ, տղերքդ ուժեղ են ու ամուր կանգնած են սահմանին ...Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: