ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարական է տվել և լքել է իր պաշտոնը, - հայտնում է AFG-ին: Այսօր՝ մայիսի 9-ին Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) վերջնական որոշում է կայացրել ֆրանսիացու բողոքարկման վերաբերյալ՝ մասնակի բավարարելով նրա դիմումը:
Պլատինիի՝ ֆուտբոլից հեռացումը 6 տարուց նվազեցվել է մինչ 4 տարի: Նաև նրան սահմանված 80 հազար շվեյցարական ֆրանկը փոփոխվել է 60 հազարով: Պլատինին պաշտոնապես ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը պետք է լքեր մայիսի 17-ին կայանալիք եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ:
Նշվում է, որ լեգենդար նախկին ֆուտբոլիստը մտադիր է շարունակել պայքարը և դիմելու է Շվեյցարիայի քաղաքացիական դատարան:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/09/arm/2015276
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել