Greece_protestAraratnews.am-ը գրում է.

Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է Ինտերֆաքսը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և «Մոլոտովյան կոկտեյլներ»:

Հունական խորհրդարանում քվեարկության է դրվել օրինագիծ, որում նախատեսված են հարկային և կենսաթոշակային փոփոխություններ: Վերջին տարիներին Հունաստանը փորձում է լուծել պարտքային ճգնաժամը:

Հունաստանի պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 180%-ը և համարվում է Եվրոպայում ամենամեծը: Շարքային հույները բողոքում են, որ պարտքերը մարելու համար իշխանությունները բարձրացնում են հարկերը և խստացնում կենսաթոշակային համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել