Այսօր Լիտվայի Պաբրադե քաղաքի շրջանի զորակայանում սկսվել են Լիտվայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Լեհաստանի և Լատվիայի հակատանկային «Որսորդ-2016» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է բալթյան հանրապետության ՊՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Երկու շաբաթվա ընթացքում զորավարժություններում ներգրավված 1200 զինծառայողները կմշակեն պայքար զրահապատ թիրախների դեմ»,- հստակեցրել է գերատեսչությունը։ Նման զորավարժություններ անցկացվում են ամեն տարի, սակայն այս տարի դրանք նոր մակարդակի են հասցվել։ Կրակոցները պետք է իրականացվեն մանևրային մոտոհետևակային խմբերի հետ փոխգործակցությամբ ու հրետանային և ականանետային աջակցությամբ։
Մեծ ուշադրություն կդարձվի դաշնակիցների ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը և դրանց ինտեգրմանը լիտվացի զինվորականների մարտական խմբերի կառույցներ։



