Lurer.com-ը գրում է.

Մայիսի 9-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է բազմոցից. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Հ.-ին (1953 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 9-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարանի վատառողջ բնակիչն ընկել է մահճակալից. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Մ.-ին (1946 թ. ծնված) ցուցաբերել են համպատասխան օգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել