Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդհանուր մենամարտերում տեղի ունեցավ հերթական սկզբունքային դիմակայությունը: Ուժերը չափեցին Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանն ու ադրբեջանցի Ռուսլան Մուրաթազովը:
Արդեն առաջին ռաունդում Ալբերտը խեղդող հնարքով պարտության մատնեց մրցակցին: Հայկ Ղուկասյանի սանը, ով ներկայացնում է Արմֆայթինգ ֆեդերացիան, ադրբեջանցուն ջախջախեց ընդամենը 1 րոպեում:
«Էս հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, մեր հայ զինվորին, ովքեր էսօր պոստում կանգնած մեր հողն ամուր պահում են: Ես ձեր ցավը տանեմ»,- մենամարտից հետո նշել է Ալբերտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



