ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կիրակի առավոտյան Կահիրեի արվարձանում ութ ոստիկանի կրակելու պատասխանատվությունը, այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ավելի վաղ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ժողովրդական դիմադրություն» անունով խմբավորումը, որը, ըստ տեղեկատվության, կապված է Եգիպտոսում արգելված «Եղբայր մուսուլմաններ» շարժման հետ:

Կիրակի վաղ առավոտյան թվով չորս անհայտ անձինք Եգիպտոսի մայրաքաղաքի Հելուան շրջանում դիմահար կրակով գնդակահարել են ոստիկանական պահակազորին: Զոհվել է 8 ոստիկան: Ներկայումս Եգիպտոսի անվտանգության ուժերը հետախուզում են քաղաքի շրջանները, Կահիրեում ուժեղացված են անվտանգության միջոցառումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել