Սահմանապահ զինվորներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին սնունդ, հագուստ և այլ ապրանքներ ուղարկելուց առաջ` հարկ է իմանալ, որ առաջնագծում գտնվող ռազմական նշանակության օբեկտներին հարակից տարածքները մեծամասամբ թշնամու կողմից մշտապես դիտարկվող և նրա դիրքերից հրազենային կրակի խոցման տիույթին մոտ գտնվող տարածքներ են, ինչը նշանակում է, որ որպես կանոն, տվյալ տարածքերում բնակավայրեր չկան` առնվազն մի քանի կիլոմետր տարածքում, ոչ մի ընտանիք չի բնակվում: Այդ ամենը նշանակում է, որ գյուղացիներին և սահմանապահներին միաժամանակ ապրանքներ փոխանցելը, որպես կանոն, բարդ է և ոչ նպատակահարմար:
Սահմանապահներին սնունդ ուղարկելիս, ընտրեք երկար ժամանակ պահպանելուն ավելի հարմար` շուտ չփչացող, կարճ պահպանման ժամկետ չունեցող և եղանակի փոփոխություններից չփչացող ապրանքներ:
Հիշեք, որ դաշտային պայմաններում գտնվող զինվորները, սառնարաններ չունեն իրենց հետ և սնունդը չեն պահում այնպես, ինչպես տանը…:
Հալվող, հոտ արձակող, փշրվող սննդամթերքները, ավելի նպատակահարմար է ուղարկել հերմետիկ փակվող տարրաներով:
Հագուստ ուղարկելիս, հիշեք որ ոչ թե հագուստի գինն ու բրենդն է կարևորը, այլ որակը և հարմարավետությունը: Հիշեք, որ դաշտային պայմաններում քնող զինվորները տաք տներում չեն գտնվում և եղանակի գիշերային փոփոխություններն իրենց մաշկի վրա շատ ավելի շատ են զգում, քան քաղաքացիական անձինք, ինչը նշանակում է, որ նրանց համար տաք ներքնազգեստներն ու ծածկոցներն են ավելի կարևոր: