Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այցելելով առավելապես սևամորթ ուսանողներ ունեցող Հովարդի համալսարան, խոսել է Միացյալ Նահանգներում սևամորթների հանդեպ խտրական վերաբերմունքի մասին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախագահը նշել է, որ իր կառավարման տարիներին տվյալ հարցում զգալի դրական տեղաշարժ է արձանագրվել:
«Այժմյան Ամերիկայում ռասիզմի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավն է, քան իմ երիտասարդության ժամանակվա Ամերիկայում: Երբ ես երիտասարդ էի, հեռուստատեսությամբ միակ սևամորթ աստղը Միստր Թին էր, իսկ ռեփն ու հիփ հոփն այդքան էլ տարածված չէին: Հիմա իրավիճակն այլ է. Շոնդա Ռայմսը հեռուստատեսության աստղերից է, իսկ Բեյոնսեն էլ «տիրում» է աշխարհը»,-ասել է Օբաման:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/08/obama-race-beyonce/2014461
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել