Շուշիի ազատագրումը միայն քաղաքի ազատագրում չէր, անշուշտ: Բոլորս հասկանում ենք, որ Շուշին Արցախի ազատագրում էր, Արցախի ազատագրում պարսկական, ռուսական և թուրքական՝ միմյանց հաջորդած գաղութային լծից, Արցախի արժանավոր բնակչության ֆիզիկական ազատագրում և մտավոր ու հոգևոր ազատագրում տևական գրաքննությունից: Հարավային Կովկասում հայոց մտավոր-ստեղծագործական կարևոր կենտրոն Շուշիի ազնվական, արժանապատիվ որդիների՝ 1920ի ֆիզիկական ջարդից փրկված հետագա սերունդները վարչարարական, քաղաքական, գիտական և մշակութային ստեղծագործական լուրջ ներդրումներ են ունեցել Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ երկրներում, ԽՍՀՄում կրկնակի տրամվա ապրել՝ զոհ գնալով ստալիզմի շրջանի քաղաքական հետապնդումներին... Շուշիի հիմնոցին ազատագրումը դեռ առջևում է, երբ այնտեղ կվերստեղծվեն գիտական, կրթական, մշակութային կենտրոնները և Շուշին իր արժանավոր տեղը կգրավի համաշխարհային քաղաքակրթական գանձարանը հարստացնող արժեքների արտադրությամբ, երբ այնտեղ կկազմակերպվեն լուրջ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համերգներ, փառատոներ և Շուշի աշխատելու գնացողը իր կենսագրության մեջ հպարտությամբ կգրանցի Շուշիում աշխատած տարիները, երբ շուշեցի հայերի այսօրվա ժառանգները երջանիկ կլինեն Շուշիում ապրելու համար:
Մեր՝ ազգագրագետներիս համար Շուշին լրացուցիչ խորհուրդ ունի. 19դ. վերջին այնտեղ է հրատարակվել հայկական ՛՛Ազգագրական հանդեսի՛՛ առաջին հատորը, այնտեղ է ձևավորվել էթնիկական մշակույթի ուսումնասիրության կովկասյան առաջին վերլուծական խումբը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: