nav2Araratnews.am-ը գրում է.

Իրանը հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների սառեցման ծրագրերին միանալու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով   Press TV հեռուստաալիքը, այս մասին վկայում են Իրանի ազգային նավթային ընկերության` միջազգային  կապերով տնօրեն Մոհսեն Քամսարիի խոսքերը:

Նրա խոսքով` երկրում հասել են նավթի արդյունահանման ցանկալի մակարդակին: Քամսարին ընդգծել է, որ այժմ արդյունահանման ծավալը օրական կազմում է 4.2 մլն բարել: Դա հենց այն թիվն է, որին խորհուրդ էր տալիս հասնել Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն:

Իրանում նավթի արդյունահանման ծավալները կտրուկ կրճատվել են 2012-ին, երբ երկրի միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն նավթային էմբարգո սահմանեցին: Իսկ 2016-ի սկզբին պատժամիջոցները վերցվեցին:

Նշենք, որ ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված հանդիպմանը նախատեսվում էր նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնագիր ստորագրել: Սակայն գործարքը չկնքվեց, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվեց ստորագրել այն առանց Իրանի մասնակցության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել