Panorama.am-ը գրում է.

Լոնդոնում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել մահմեդական, լեյբորիստ Սադիկ Խանը, տեղեկացնում է BBC-ն: Ընտրությունների արդյունքներով, Սադիկ Խանը ստացել է ձայների 56.8 տոկոսը՝ այսպիսով դառնալով Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքապետը: Նրա մրցակիցը եղել է բրիտանացի ազնվական Զակ Գոլդսմիթը՝ հավաքելով 43.2 տոկոս:

Սադիկ Խանը 45 տարեկան է, ամուսնացած է ունի երկու դուստր, Լեյբորիստական կուսակցության անդամ է, 2005 թվականից խորհրդարանի անդամ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել