«Արմավիա»-ն և «Զվարթնոց»-ը վերջապես հաշտվեցին: Խնդիրը ոչ թե տոկոսների մեջ էր, այլ սպասարկման սակագների բանաձևի, որը իրենց բավարարել է: Այս դեպքում վճարման ճկուն ձև են կազմել, որով «Արմավիայի» խնդիրը լուծվել է: Վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը վերլուծել էր հնարավոր առաջարկները, որոնք կարող էին փոխադարձ ընդունելի լինել: Այդ տեսանկյունից կողմերին փոխադարձ ընդունելի առաջարկներ են եղել, և բանակցությունների արդյունքում նրանք հասել են կոնսենսուսի ու գտել այն ոսկե միջինը, որով համաձայնել են շարունակել աշխատել փոխադարձ հարգալից մթնոլորտում: Նրանց միջև պարտքերի մարման գրաֆիկ է կազմվել։ Մարտի 31-ից «Արմավիան» մաս-մաս պետք է մարի 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքը։ Համաձայնության են եկել նաև նոր սակագների շուրջ։ Ընկերությունները այժմ բնականոն հունով կաշխատեն: Այդպես էլ ոչին չհասկացանք այս սկանդալից ու դրա այդքան արագ «լուծումից»: Երանի Հայաստանում բոլոր խնդիրները այդքան արագ իրենց լուծումը ստանային....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: