Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ «հարձակում է գործել» Եվրամիության վրա՝ քննադատելով վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնության դիմաց Անկարային իր ահաբեկչության մասին օրենքները փոխել տալու համար, հաղորդում է Reuters-ը:
«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք գնացեք ձեր ճանապարհով»,- ասել է Էրդողանը հեռուստատեսությամբ հեռարձակված ուղիղ ելույթի ընթացքում՝ նշելով, որ Թուրքիան չի փոխի իր հակաահաբեկչական օրենքները ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի դիմաց:
Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ այս խոսքերը կարող են է՛լ ավելի խորացնել մտահոգությունները, որ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համաձայնությունը կարող է չկայանալ:
Էրդողանը հանդես է եկել այս հայտարարությամբ ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների հետևում կանգնած Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից մեկ օր անց:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի վիզաների չեղարկման համար անհրաժեշտ հինգ պայմանները, որոնց թվում էր նաև հակաահաբեկչական օրենքների փոփոխությունը:



