«Ռեալը» ակտիվորեն սկսել է նոր դարպասապահ փնտրել: Պատճառն այն չէ, որ նրանք դժգոհ են Իկեր Կասիլյասից, պարզապես թիմի ավագի վնասվածքի կամ որակազրկման դեպքում նա արժանի փոխարինողներ չունի ակումբում: Այս մասին հայտնում է «Marca» պարբերականը: Բացի այդ «Արքայական ակումբի» ղեկավարների կարծիքով՝ այդ դարպասապահի տարիքը պետք է լինի 25-26:

Թիմը չի պատրաստվում վետերանների ընդունել: «Ռեալում» հաշվի են առնում այն հանգամանքը, որ նոր դարպասապահը նախ պետք է մրցակցի Կասիլյասի հետ, իսկ հետո դառնա նրա արժանի փոխարինողը, երբ Իկերը որոշի ավարտել կարիերան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել