
- Եկեք էս թունելի միջով էլ անցնենք, հետո տաքսի կնստենք,- ես:
- Չէ, վտանգավոր ա,- Սեմ:
- …,- Հրանտ:
- Ես գնամ, կանցնեմ թունելը, էն մյուս կողմում կսպասեմ ձեզ,- ես:
- Անի, Անի…,- Սեմ ու Հրանտ:
Շրջվում, տեսնում եմ` արդեն տաքսի են բռնել: Վարորդին ափսոսալով հետ եմ գնում, որովհետեւ կարծում ա` հազիվ ուղեւոր ա գտել: Նստում եմ տաքսի նրանց հետ ու անցնում ենք թունելով:
- Եթե ես անցնեի էս թունելով, իմ համար աջ քաշած, կարո՞ղ ա խփեիք, գցեիք,- ես:
- Չհասկացա հարցը,- տաքսիստ:
- Ասում եմ` եթե էս թունելով անցնեի, քայլելով, իմ համար աջ քաշած, ինձ կխփեի՞ք, կգցեի՞ք:
- Վտանգավոր ա շատ, բայց նույնիսկ էդ դեպքում իրավունք չունեի խփելու,- տաքսիստ:
- Տեսնում ես,- Սեմ:
- Ամբողջ գիշեր աշխատո՞ւմ եք,- ես:
- Հա, առավոտից, 24 ժամ...,- տաքսիստ:
- Մի օր քնում եք, մի օր աշխատում հա՞,- ես:
- Հա,- տաքսիստ:
- Բա հասցնո՞ւմ եք ուրիշ բաներով զբաղվել,- ես:
- Ուրիշ ինչո՞վ,- տաքսիստ:
- Թատրոն, համերգ...երեխաների հետ, եթե ունեք,- ես:
- Ամեն ինչ անում եմ, որ երեխաներիս շատ չզրկեմ,- տաքսիստ:
- Ֆինանսապե՞ս,- ես:
- Ֆինանսապես չեմ հասցնում, բայց փորձում եմ երեխաներիս ապահովել մնացած բաներով,- տաքսիստ:
- Ե՞րբ ա Ձեր օրը վերջանում,- ես:
- Առավոտյան 10-ին,- տաքսիստ:
- Ո՞նց եք զգում Ձեզ էդ ժամին,- ես:
- Շատ վատ... Մեքենան հանձնում եմ ու նստում մարշրուտկա, որ քնեմ ու հասնեմ տուն: Ես Ռուսաստանում էլ եմ աշխատել: Ուղղակի հիմա ձմեռ ա, գործ չկա,- տաքսիստ:
- Շինարարությա՞ն վրա,- Սեմ:
- Չէ, ռեստորանում,- տաքսիստ:
- Ո՞վ եք մասնագիտությամբ,- ես:
- Կոնսերվատորիայի ֆլեյտայի ու սաքսոֆոնի բաժինն եմ ավարտել,- տաքսիստ:
- Ի՞նչ կուզենայիք աշխատել,- ես:
- Բարդ հարց ա... Երեւի ներքին գործերում,- տաքսիստ:
- Ոստիկանական համակարգո՞ւմ,- ես:
- Ահա,- տաքսիստ:
- Կկարողանայի՞ք,- ես:
- Չէ, երեւի,- տաքսիստ,- ուղղակի ուզում էի:
- Հարմարվել եք հա՞,- ես:
- Չէ,- տաքսիստ:
- Քանի՞ տարեկան եք,- ես:
- 37,- տաքսիստ:
Հասանք շենքի մոտ:
- Ձեզ բարի երթ,- մենք:
- Ձեզ էլ հաջողություն,- տաքսիստ:
Հ. Գ. Տխուր եմ:



