«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.


«ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի քանի օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով գրեթե ապաքրեականացվում Է մաքսանենգությունը։ Սա նշանակալի իրադարձություն Է տնտեսվարողների համար։
Խնդիրն այն Է, որ մինչև հիմա այն ներմուծողները, որոնք ներկրումը իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նույնիսկ աննշան վրիպակներ Էին ունենում, մաքսավորներին կարող Էին առիթ տալ քրգործ հարուցել իրենց նկատմամբ, և դա նպաստավոր պայմաններ Էր ստեղծում հատկապես փոքր ներկրողներից գումարներ շորթելու համար։ Հիմա այդ վրիպումները հայտնաբերելուց հետո մաքսավորները կարող են միայն ստիպել, որ ներկրողը ուղղի սխալը։ Ուշագրավ Է, որ այս փոփոխությունը արվել Է մեր օրենսդրությունը ԵՏՄ-ի հետ ներդաշնակեցման շրջանակներում միայն»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել