Այսօր երգարվեստի երգիչ-կատարողի՝ մեծագույն Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Փառք ու պատիվ:
Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան, որ մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:
Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք: Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:
1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ:
Կինոդերեր
Ինտերվենցիա
Ծառայում էին երկու ընկեր
Տայգայի տիրակալը
Վտանգավոր հյուրախաղեր
Վատ լավ մարդը
Միակը
Հորիզոնական
Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց
Հանդիպման վայրը փոխել չի կարելի
Փոքրիկ ողբերգություններ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=477123675680086&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել