Կարծում էի վերջ, կրքերը հանդարտվել են, քանի որ մի պահ զգացի, որ միայն ջուր եմ լցնում ջրաղացին՝ ավելի բորբոքելով թեման, ու լռության մատնելը լավագույն լուծումը կլինի: Զբաղված օրվա հորձանուտում նույնիսկ մոռացել էի: Պարզվում է չէ… Կան մարդիկ, որ դեռ փորփրում են, դեռ սպասում… Հիմա հստակ գիտակցելով, որ ափսոսելու եմ առաջիկա մի քանի րոպեն, այնուամենայնիվ, մեկ անգամ կգրեմ:
Դրոշ: 
Առաջին անգամ հանդիպեցի Դավիթ Սահակյանցի պատին, ով ի դեպ գրել էր` «кстати красиво»: Խորին հարգանք ունենալով նրա նկատմամբ՝ որպես արվեստագետի, և քաջ գիտակցելով կարծիք արտահայտելու իմ ազատությունը` արտահայտեցի կարծիքս, որ այն իսկապես գեղեցիկ է, բայց ոչ ամեն ինչ, ինչ գեղեցիկ է, մերն է: 


Միտքն առաջացավ անմիջապես` կազմել հաղորդում, որտեղ կարող ենք քննարկել ինչու և ինչը հատկապես դուր չի եկել նրանց, ովքեր առաջարկում են: Ես այս երկրում գիտեմ մի կառույց` «ՄԵՆՔ» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, և նրա հիմնադիր Պավել Սարգսյանին, ով իսկապես հսկայածավալ աշխատանք է տարել պետական սիմվոլների պահպանման ու ստանդարտիզացման աշխատանքների ուղղությամբ: Զանգս չուշացավ և նրան: Պարզվում է՝ նույն հիմնադրամը ամսական ստանում է բազում նման առաջարկներ ամենատարբեր գունային լուծումների ու սիմվոլիկ պատկերների բացատրություններով… Մի խոսքով, թեման կար, քննարկվող էր, այժմեական: Պետք էր «քրքրել» Ֆեյսբուքը ևս, հասկանալու համար՝ ինչ է կարծում հանրությունը… Հանրությունը կամ «ֆեյսբուքահայությունը» (եկեք մեր շարադրանքի ընթացքում նրան առայժմ անվանենք ՄՈՒՐԱԴ), ուրեմն մեր Մուրադը կատաղել ա… Թևերը քշտել ու արդեն հայ հայ աա փոխում ա.. STOP! Ի՞նչն եք փոխում: Էդ իսկապես ամեն ինչ դուզ էր, հիմա էլ «Իվանի պոչիցն եք բռնել»… Որպես քաղաքացի, որպես անհատ… Ուղղակի ասեցի այն, ինչ առ այսօր էլ կհաստատեմ: Օբյեկտիվ եմ, թե սուբյեկտիվ՝ ԻՄ կարծիքն է: Դրոշ փոխել ինձ համար դավաճանության նման է: էստեղ սկսվեց «2-ая часть Марлезонского балета»… Ինչ որ «Հայրենասեր հյուսիսից»՝ Мелкумов-Мелкумян-ներ ինձ սկսեցին սովորեցնել՝ ինչ բան է Հայրենասիրություն: Ուշադիր եղեք: Մարդ, ով մեր երկրում չի ապրում, ով փոխել է ազգանունը, ով հավանաբար առնվազն հայկական բանակում չի ծառայել, սովորեցնում է ինձ ՝ ինչ բան է հայրենասիրությունը: Դե Մուրադին էլ Մուրադ կասեն՝ լծվել ա գործի…

Լուռ հետևում էի, իսկ լրագրողն արդեն ձեռնամուխ էր եղել հաղորդման պատրաստմանը:
Ինձ իսկապես սկսեց հետաքրքրել… ինչքան սա կարող է շարունակվել: Էստեղ հայտնվեց «կինոյի տղեն» ու թողեց համարը: Զանգել եմ անձամբ և հեղինակին նույնպես հրավիրել եթերի: Առաջին պատճառաբանությունն այն էր, որ դա այն ֆորմատը չէ որով պիտի նման վեհ արարքը / ստեղծագործությունը քննարկվի: Այն հարցին թե՝ իսկ ո՞րն է ձեր նախընտրելի ֆորմատը, պատասխանում է ՝ դե հարցազրույց կամ ասուլիս… Այսինքն բազում լրագրողներ և իրենք… Ասես մի վեհ ու նոր բան են արել և պիտի միայն փառաբանվի: Ես իսկապես գտնում եմ, որ երբ խոսք է գնում պետական արժեքների, սիմվոլների մասին, առնվազն «ՄԵՆՔ»-ի տղերքն ու որոշ մասնագետներ պիտի մասնակցեն քննարկմանը, իսկ այդպիսիք արդեն հրավիրված էին: Իսկ ես, քավ լիցի, ունենալով իմ անձնական կարծիքը, ավելին քան վստահ եմ, որ կկարողանամ պրոֆեսիոնալ կազմակերպել քննարկումը ու փորձել ստանալ եզրահանգում ինչպես և շատ այլ քննարկվող թեմաների դեպքում, երբ ունեմ իմ սեփական տեսակետը: Ու թեպետ խոստացել էի հեղինակին, որ կխոսենք նաև բացի քնննարկումից իրենց վիրավորվածության մասին՝ ой какие мы нежные, ու թեպետև իրենց վիրավորելու որևէ նպատակ չունեի, քանզի առաջարկ կարող են անել բոլորը, իսկ փոխել՝ եզակիները, հասկացա, որ նրանց այլևս ոչինչ պետք չէ: Քայլն արված էր, աշխատանքը կատարված (ի դեպ խոնարհվում եմ , ճիշտ մտածված PR քայլ՝ բոլորն արդեն խոսում են), թե չէ բոսորագույն կլինի, խաչով թե առանց՝ ի՞նչ կարևոր է… Ու եթե չլիներ Դ”Արտանյանը, հավանաբար մեր խոսքում կլիներ նաև` «А теперь третья часть Марлезонского балета»…
Ալեն Սիմոնյան:
Մարդ, որը երբևէ ուշադրության արժանի որևէ բան չէր կարող անել գոնե ինձ համար, մինչև վերջերս, երբ նա հայտնվեց հաղորդումներից մեկում ու խոսեց բարևի մասին: Նախաձեռնությունը լավն էր ու գովելի: Բարև, Ալեն: Թերևս մի փոքր հիշողություն թարմացնելու կարիք կա «Երբ ես արդեն 18 տարեկանից հեռուստատեսությունում էի, մի քանի տարի հետո նա ևս հայտնվում է մի մասնավոր հեռուստաընկերության եթերում, հեռուստատեսությունից հետո ղեկավարում ու խմբագրում էի «Flight» 30 000 տպաքանակով երկլեզու ամսագիրը, «Քաղաքում» պարբերականն ու մանկական ամսագրերից մեկի համահեղինակն էի (անունը օբյեկտիվ պատճառներով չեմ նշի), նա էլ վերջապես դարձավ խմբագիր: Դեռ մի 7-8 տարի առաջ առաջատար հեռուստաալիքներից մեկի միջազգային նախագծի հաղորդավարն ու գործադիր պրոդյուսերն էի, բայց հանկարծ աչքովս ընկավ մի հոդված՝ մանրամասներն այստեղ, որտեղ մեր հերոսը ունիկալ բացահայտումների հեղինակ է դառնում: Պարզվում է՝ կան բաներ, որ մեզ՝ սահմանափակներիս հասանելի չեն և ոչ էլ մեր մտքով կանցներ, քանի որ օրինակ Ռոբերտ Դե Նիրոյին ձեր տեսահոլովակում նկարելը միայն անսահմանափակ մարդկանց է հասանելի: Բայց մի զարմացեք, Բացահայտում! Պարզվում է՝ դա գումար արժե… Հա ու եթե հանկարծ չունենաք այդ գումարը, հոգ չէ, բջջային օպերատորի նման հովանավորներ կան, խնդրեք՝ կտան, ու երազանքը կիրականանա.. (Չէ՞ որ նրանք էլ նստած սպասում են, թե ով է վերջապես հասնելու անհասանելիին, որ իրենք էլ կարողանան մի կերպ ծախսեն իրենց գումարները նման պրոյեկտների վրա), դե իսկ պրոդյուսերին էլ ինչ տաք ՝ տաք էս ամենը «թամամելու» համար: Շատ չէ, մի 10-12000 լիուլի բավարար է այս KNOW _ HOW ի համար… Դե, Դե Նիրոյի հոնորարն էլ վրայից… 
Ողբամ զքեզ, ով պրոդյուսերական դաշտ… Քաշվեք մի կողմ, նա է գալիս…. Անսահմանափակ մտքի տեր ու անծայրածիր հնարավորություններով… Ու թե չգիտեք ինչպես կենդանացնել Մայքլ Ջեքսոնին, դիմեք նրան, նա Ձեզ անպայման կուղղորդի: Բայց իմացեք! Դա փող արժի… (из серии если прибор не работает надо включить его в розетку):
Հա չմոռանաք հոդվածի կարևորագույն տողերի մասին՝ նա քաղաքի առաջին Մաֆ քլաբի տնօրեն… Կինոյի տան մաֆ ակումբն էլ դե իհարկե… Իրենից սովորեցին, բայց դա արդեն իմ գործը չէ… в Сицилии свой законы…
Մդաաաա…. Կրքերը թեժացան, դադար է պետք: Բարկացել ենք ու չարացել… Լևոն Սարդարյանն ու Tigran Kocharyan-ն են լավ գրել:
Բայց ինձ հարց էր ուղղված, ու ես կպատասխանեմ: Ինչ եմ արել Ես՝ 30 անց տղամարդս հայրենիքի համար... Ի դեպ հարցնում է մի մարդ, ով ֆեյսբուքյան իր էջում կարող էր այսպիսի գրառում անել ՝ «Ամեն ինչ արեք, որ հանկարծ ես նախագահ չդառնամ: Կարճ ժամանակի ընթացքում պետական համակարգի 95 տոկոսը գնալու է բանտ, թոշակի կամ կով պահելու»: Ու այս տողի հեղինակը հարց է ուղղում հայրենասիրության կամ հայրենիքի համար մի բան անելու մասին… Պատասխանեմ:
Ստեղծել եմ ընտանիք, ունեցել եմ որդի, ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ ծառ տնկել, հանրային նշանակության այգի հիմնել, քաղաքս անտեղի չեմ կեղտոտել, երկրիս մշակութային արժեքների մասին բարձրաձայնել եմ ի լուր աշխարհի, պետական սիմվոլիկաս հարգել եմ, բարեգործություն բազմիցս արել եմ ու անելիս չեմ աղաղակել ու բարձրաձայնել, ի լուր աշխարհի արածս երկու կոպեկը միլիոնով չեմ ծախել սեփական PR ի համար: Ուրիշներին օգնության կոչերով դիմելով «բարեգործություն» իմ անունից չեմ կազմակերպել «Օգնենք Xամյա իքսիկին» սերիայից (թեպետ վերջիններիս ևս հարգում եմ, լավ գործ են անում, եթե ստացվում է, բայց ԻՄ բնավորությունն է ուրիշ), այլ առանց սեփական բիզնես ունենալու, աշխատավարձիս մեծ մասը ամանորյա ճոխ սեղանի՝ կոյուղուն հասցեագրված բանդերոլներ պատրաստելու փոխարեն տրամադրել մի քանի տասնյակ երեխաներին տաք հագուստ ու մի քանի երջանիկ պահ պարգևելուն…. Արել եմ այն, ինչ ուժերիս սահմաններոում է եղել, ու ամեն անգամ հոդվածներ չեմ հրապարակել ինչպես եմ այս կամ այն մանկատանը հանդիպել երեխաներին և «զարմացել», թե «ինչքան եմ հուզվել» ու էդ մասին ի լուր աշխարհի հայտնել: Դու իհարկե անսահմանափակ ես, բայց հնարավոր է սույն տեղեկատվությունը ճշտելու համար զանգես այդ մանկատներ` էնտեղ անգամ անունս չիմանան, բայց այ կնոոջս լավ կճանաչեն, որովհետև մեր ընտանիքի «աստղային կեսին» PR պետք չի … մեզ ընդամենը սեփական հոգու թեթևացումն է պետք. Արել ենք ու դեռ էլի կանենք Իմ երկրի, իմ պետության համար, որովհետև այդպես ենք զգում:

Հա ու մի բան էլ, Ալեն: Եթե էլի երբևէ մի բան տեսնես իմ կողմից գրված, քեզ վրա մի վերցրու, քեզ մի տանջիր պատասխանելու մի բանին, որ քեզ չի ուղղված: Նախորդն էլ քեզ չէր հասցեագրված, քանզի ես` Սահմանափակս, անզորու եմ քեզ դիմել, Ես քեզ միայն ցիտում եմ ինչպես Դասականներին:
Մտքովս միայն մի բան անցավ…. Մի 2 տարի առաջ մի քանի կադր էի նկարել մեքենայով շրջելիս…
նորից եմ տեղադրում… Այդ օրն էլ էի տեղադրել…
 

Էլի նայեցի ու գիտակցեցիՙ որ էս մի քանի րոպեն իզուր կորցրի, բայց… գրել եմ:
P.S. Իսկ Ձեր թանկագին րոպեները խլելու համար ներողություն, շարունակեք վայելել և հումորի տալ «քաղաքական Ութոտնուկի» նախընտրական շոուն և մի մոռացեք Բարոն Մյունհաուզենին՝ «Улыбайтесь господа, улыбайтесь»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել