Դուք հարցնում եք, թե ի՞նչ կարող է տալ մարդուն և ի՞նչ կարող է խլել նրանից ինտերնետը: Առանց լիրիկական զեղումների պատասխանը շատ կարճ է. ըստ կենդանի տեսակների ծագման և զարգացման էվոլյուցիոն տեսության՝ անխուսափելիորեն կգա ժամանակ, երբ Հոմո Սապիենս տեսակի կողքին կհայտնվի Հոմո Ինտերնետիկուս կամ Հոմո Վիրտուալիստիկուս տեսակը: Սա օրվա մեծ մասը կառչած կլինի համակարգչից, կունենա մեծ չափերով գլուխ, խոշոր, զարմացած աչքեր, թույլ զարգացած թևեր և ոտքեր, լավ զարգացած մատներ և մեծ, ճարպոտ փոր: Եվ դա կլինի Հոմո Սապիենսի համաշխարհային տիրապետության ժամանակաշրջանը:

 

 

 

Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել