Երբ տարիքդ առնելով մտածում ես նրանց մասին, ովքեր մասնակից են եղել քո կյանքին, նրանց էգոիզմը քեզ է ներկայանում նույնքան անանցանելի, որքան պողպատն ու պլատինը, և առավել անվերջանալի, քան ժամանակն ինքը: Երիտասարդ տարիքում մենք արդարացնում ենք ամենակարծրացած անտարբերությունն ու ամենացինիկ գռեհկությունը՝ ինքներս էլ չիմանալով՝ ինչ անգիտակ ռոմանտիզմի քմայքով: Բայց հետո, երբ կյանքն արդեն ցույց է տվել, թե որքան խորամանկություն, ճարպկություն, չարություն է պահանջվում թեկուզ նրա համար, որ մեղքով հանդերձ գոյատևես 37 աստիճանում, պապանձվելով ու լրջանալով հասկանում ես ողջ խոզությունը, որ թաքնված է քո անցյալում: Պետք է միայն շատ ուշադիր զննես ինքդ քեզ և կտեսնես, թե աղտեղության ինչպիսի կույտեր ես թողել քո թիկունքում: Ու քանի որ ապրել ես մինչ այժմ, ապա հետայսու՝ ոչ մի գաղտնիք, ոչ մի ծանրաբարո հիմարություն. պոեզիան սպառվել է...…

ԼՈՒԻ-ՖԵՐԴԻՆԱՆԴ ՍԵԼԻՆ
«Ճամփորդություն դեպի գիշերվա եզերքը» գրքից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել