Հիմա չգիտեմ ինչն է այս երկու երևույթների հիմնական պատճառը։
Արդյո՞ք ռուսները ամսվա սկզբին իրոք մեզ դավաճանել էին ու վախենալով Ֆեյսիկի հայկական մասնաճյուղի հայերի հաթաթեքից ամսվա վերջին դարձան մեր լավագույն բարեկամները։
Թե՞ իրոք գործում է այստեղ հմուտ ռեժիսյորի կախարդական փայտիկը որով որոշ հատուկ վարժեցրածներ մեկ հակառուսականություն են բղավում մեկ էլ լռում ու ջուր են առնում բերանները։
Քանի որ երկու դար եղավ ինչ ռուսները իրենց քաղքականությունը Հայաստանում վարում են առանց լուրջ ելևէջների ապա մնում է որ ճիշտ լինի ռեժիսյորի ու իր կախարդական փայտիկի այս իմ վարկածը։
Այն է՝ կան ուժեր որոնք հմտորեն կառավարում են հասարակական կարծիքը ռուս-հայկական հարաբերությունների ասպարեզում ի վնաս Հայաստանի շահերի։
Հիմա այս կապակցությամբ ասեմ իմ կարծիքը։
Հայ ազգը մի իրական ու իրոք նվիրված եղբայր ունի՝ մեր փոքրիկ եղբայրիկ եզդի ժողովւրդը։ Մնացած ողջ աշխարհի բազում ազգերը մեր հետ միայն զուտ գործնական ու իրենց սեփական շահերից բխող հարաբերություններ են պահպանում այդ թվում նաև ռուսները։
Հայաստանը որպես պետություն ունի ընդամենը մեկ բարեկան պետություն՝ Ուրոգվայը։ Աշխարհի մնացած բոլոր պետությունները մեր հետ միայն զուտ գործնական ու իրենց սեփական շահերից բխող հարաբերություններ են պահպանում այդ թվում նաև Ռուսաստնաը։
Ես չեմ ուզում որպեսզի Ռուսաստանը դառնա մեզ թշնամի երկիր, արանց այն էլ երկուս ու կես թշնամի արդեն ունենք քթներիս տակ որ մեզ օր ու արև չեն տալիս։ Երրորդը մեզ իրոք պետք չէ, եկեք այս ունեցածների հախից գանք հետո կմտածենք թե ինչ ենք անելու ռուսների հետ։ Ռուսները չեն փախնի, կհասցնենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10207805700398685?notif_t=close_friend_activity¬if_id=1462110288056886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել