Ճապոներենից թարգմանաբար գեյշա նշանակում է տաղանդավոր կին: Նրանց մասին ամենահին հիշատակությունը պատկանում է 18-րդ դարին: Նրանք համարվում էին Ճապոնիայի ամենաուսյալ կանայք: Գեյշաներին պատրաստում էին դեռ մանկությունից: Յոթ տարեկանից նրանց հատուկ ընտրում էին և տեղափոխում գեյշաների տուն, որտեղ նրանք սովորում էին ամեն ինչ, իսկ մասնագիտացմանը հասնում էին 16 տարեկանում: Գեյշան կարող էր երգել, արտասանել, դրամաներ պատմել, ու թեև նրան վարձում էին հասարակությանը զվարճացնելու, ծննդյան, հասարակական բնույթի արարողություններ անցկացնելու համար, բայց գեյշան ծախու կին չէր: Գեյշան ուներ զրույց վարելու հմտություններ, գիտեր պարել, տարբեր գործիքներ նվագել: Այս բոլոր հատկանիշների հետ միասին գեյշան պետք է լիներ նաև արտակարգ գեղեցիկ: Գեյշաների տները Ճապոնիայում վերացան 20-րդ դարում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել