21-րդ դարում, պատերազմի ընթացքի և ավարտի վրա անմիջական ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնիկական միջոցները՝ արբանյակներ, հետախուզական անօդաչու սարքեր , տեխնիկական նորագույն սարքավորումներ շատ հաճախ չեն կարող մրցել արհեստավարժ հետախույզների հետ,,,
Արհեստավարժ հետախույզները որպես կանոն, եթե բացահայտվում են, ապա` իրենց կյանքի մայրամուտին: Հետախույզների գործողություններից է հիմնականում կախված պատերազմի ընթացքը և իհարկե` վերջնական արդյունքը: Շատ ավելի վտանգավոր է թշնամի երկրի իշխող օղակներում ներդրված հետախույզների կյանքը: Այս ճակատի գործակալներին ես դասում են հանճարների շարքին: Նրանք բազմապատիկ անգամ ավելին են անում թշնամուն կործանելու համար, քան ասենք սեփական երկրում ամբաղ-զամբաղ լաչառություն անողներն ու թշնամուն, սեփական խոհանոցի աթոռին նստած, հայհոյողները: Ու, ի տարբերություն դեռ խաղալիք զինվորներով կռիվ-կռիվ խաղացողների ու գեղարվեստական մարտաֆիլմերով պատերազմը պատկերացողների, բայց ռազմական վերլուծաբան ներկայացողների, հետախույզները ռեալ գիտակցում են, որ իրենց կողմից թույլ տրված ընդամենը մեկ անզգույշ քայլը կարող է բազմաթիվ յուրայինների կյանքեր արժենալ:
Ծպտյալ հետախույզները անգամ ամենամտերիմներին երբեք չեն պատմի որևէ ռազմական հաջողության մեջ իրենց մասնակցության մասին, ի տարբերություն իրականում տվյալ հաջողությունների հետ ոչ մի կապ չունեցող, բայց ուրիշների սխրանքները սեփական անձին վերագրողների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/973052412776305?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել