Վիրահատությունն ավարտված էր: Անին կազդուրված էր, սակայն կորցրել էր հիշողությունը: Ոչ մեկին չէր հիշում: Դպրոցում ընկերները փորձում էին ամեն կերպ օգնել, որպեսզի վերականգներ մինիմալը: Նա նոր մարդ էր: Մի փոքր հիմարիկ էր դարձել, մի փոքր` երեխա: Վստահում էր ամենքին, կորցրել էր առաջվա զգոնությունը: Դժվար էր չխաբնվելը, օտար մարդկանց հետ միանգամից ջերմ լինելը: Ոչ ոք չգիտեր, թե նա ինչպիսին կդառնա. արդեն չկային անցյալից հուշեր, որոնք կուղորդեին իրեն ճիշտ ճանապարհով: Նա, կարծես, նոր էր ծնվել: Մեկ ամիս անց արդեն հարմարվել էր ամեն ինչին: Մի օր, երբ դասից տուն էր վերադառնում, այգում նկատեց մի երիտասարդի: Նրա դեմքը աղոտ ծանոթ էր իրեն, բայց ինչպես: Մի փոքր մոտեցավ, որպեսզի պարզ տեսնի: Տղան նկատեց Անիին և ասաց.
-Ի՞նչ ես ուզում ինձնից:
-Քո դեմքն ինձ ծանոթ թվաց:
-Ծաղրու՞մ ես:
-Ո՛չ, պարզապես քեզ անցյալում մի տեղ տեսել եմ:
-Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
-Ոչինչ,ուզում եմ հիշել…
     Անիի գլուխը սկսեց ցավել, նրա աչքերի առջև պատկերներ էին հայտնվում ու անհետանում, կարծես, թրեյլեր դիտեր տխուր ֆիլմից: Արցունքները գլորվում էին վարդագույն այտերի վրայով: Գլուխը պտտվեց, ընկավ:     
     -Անի՛, ի՞նչ պատահեց, բացի՛ր աչքերդ,- բղավում էր Արմանը:     
   Բայց արձագանք չէր ստանում: Նա օգնություն կանչեց, Անիին տեղափոխեցին հիվանդանոց: Մի քանի ժամից նա արթնացավ: Տեսնելով մորը` ժպտաց. արդեն հիշում էր ամեն ինչ: Բժիշկը ներս եկավ և շնորհավորեց. գլխուղեղի հետ խնդիրները բարդացել էին, ևս մեկ վիրահատություն էր կատարվել, որը բարեհաջող էր ընթացել, հիշողությունը վերականգնվել էր, և հիվանդությունը մնացել էր անցյալում: Անին ուրախ էր: Գլուխը բարձրացրեց և կողքի սեղանիկի վրա տեսավ ծաղկաման, որի մեջ կակաչների փունջ էր. կակաչը իր ամենասիրելի ծաղիկն էր: Մորը հարցրեց, թե ով է բերել դրանք: Մայրը պատասխանեց, որ Արմանն է բերել: Անին չգիտեր՝ ժպտա՞լ, թե՞ լաց լինել: Ի՞նչ էր այդ ծաղիկը խորհրդանշում: Մորը հարցրեց.
     -Մա՛մ,իսկ որքա՞ն էր վիրահատությունը:
    -Չգիտեմ, անուշս: Նա է վճարել:
    -Մա՛մ, խնդրում եմ, նրան կանչիր այստեղ:
    -Վաղը կկանչեմ, խեղճ տղան շատ էր հոգնել, այս երեք օրը աչք չէր կպցրել: Նոր, երբ իմացավ, որ արթնացել ես, տուն գնաց: Ասաց, որ իրեն տեսնելուց դու քեզ գուցե վատ կզգաս, իսկ նա դա չէր ուզում:
   -Չէ՛, վաղը կանչիր նրան, ուզում եմ տեսնել:
    Հաջորդ օրը առավոտյան վաղ արթնացավ, սպասումները չէին թողնում հանգիստ քնել: Երբ աչքերը բացեց, իր կողքին տեսավ Արմանին: Մի թույլ ժպիտ հայտնվեց երեսին:
   -Շնորհակալ եմ ամենի համար, դու կյանքս փրկեցիր:
   -Շնորհակալության կարիք չկա, դու լա՞վ ես:
   -Այո, արդեն ամեն ինչ հիշում եմ:
   -Ների՛ր, այն օրը կոպիտ խոսեցի, չգիտեի, որ խնդիրներ կային:
   -Հասկանում եմ քեզ, ներողության կարիք չկա:
   Երկար ժամանակ երկուսն էլ լուռ էին: Անին որոշեց ընդհատել լռությունը:
   -Իսկ ինչպե՞ս է կյանքդ ընթանում:
   -Դե նորմալ, արդեն աշխատում եմ սովորելուն զուգընթաց: Իսկ քո՞նը:
   -Դե ես դեռ միայն սովորում եմ:
   -Գտա՞ր:
   -Ի՞նչը:
   -Ինչը չէ, այլ ում:
   -Ու՞մ:
   -Դե քո սիրուն:
   -Ո՛չ, իսկ դու՞:
   -Կարծես թե:
   -Շնորհավորում եմ: Երջանիկ եղի՛ր:
   Այս խոսքերը ասելիս սրտից արյուն էր կաթում, բայց դեմքին քարացած կեղծ ժպիտ էր. ինքն ուժեղ էր, կարող էր իրեն զսպել, ինչպես զսպել էր երկու տարի: Տղան ոտքի կանգնեց, ուզում էր արդեն գնալ.
  -Գնո՞ւմ ես ,- թախծոտ աչքերով նայեց տղային:
  -Այո՛, առողջացիր:
  -Շնորհակալ եմ:
   Աղջիկը չէր ցանկանում, որ տղան գնար: Զգում էր, որ դա իրենց վերջին հանդիպումն էր, բայց ոչինչ չէր կարող անել: Տղան գնաց: Անին արցունքներին ազատություն տվեց ու աղիողորմ լաց եղավ: Երկու օր անց դուրս գրվեց հիվանդանոցից: Տուն էր վերադառնում լիակատար առողջ: Այգի մտնելիս տեսավ Արմանին մի աղջկա հետ: Սիրտը ցավում էր, բայց, այնուամենայնիվ, մտածեց. «Երջանիկ եղիր, որ ես էլ երջանիկ լինեմ»: Տուն բարձրացավ և այնտեղ գտավ կակաչներ ու մի մեծ արջուկ-խաղալիք: Բոլորն էլ Արմանն էր բերել: Առաջիկա երկու օրը ընկերների ու հարազատների հետ ժամանակ անցկացրեց, ապա անցավ դասերին: Ուսուցիչները ուրախ էին տեսնել իրենց սիրելի աշակերտուհուն:
    Մի օր դպրոցից դուրս եկավ և այնտեղ տեսավ Արմանին:
    -Ողջու՜յն: Ինչպե՞ս ես:
    -Լավ սի… (Անին ուզում էր ասել սիրելիս, մի պահ մոռացել էր, որ այլևս ոչինչ չկար): Դու ինչպե՞ս ես:
    -Լավ, այս կողմերով էի անցնում, մտածեցի քեզ միանամ, և միասին գնանք տուն: Թույլ կտա՞ս քեզ ուղեկցել:
    -Իհարկե՛:
    Նրանք քայլում էին դեպի կանգառ հին ու բարի ընկերների նման: Շուտով հասան Անիենց տան մոտ:
    -Անի՛, կարո՞ղ ենք համացանցով շփվել:
    -Անշու՛շտ:
    -Դե պայմանավորվեցինք: Քեզ լավ նայիր:
    -Ցտեսություն:
    Անիի հոգին տակնուվրա էր եղել: Ախր չէր կարող լինել մեկի պարզապես ընկերը, ում ժամանակին սիրում էր: Նրանց շփումը շարունակվեց մի քանի ամիս: Ավելի  էին մտերմացել: Մոռացել էին անցյալում եղածը, կարծես, զրոյից էին սկսել: Մի երեկո Անին դռան թակոց լսեց, բացեց դուռն ու գորգի վրա ծաղկեփունջ գտավ մի հետգրությամբ. «Իջի՛ր ներքև»:
    Անին շտապեց բակ: Այնտեղ տաքսի էր կանգնած: Վարորդը հրավիրեց նստել: Նա նստեց: Տաքսին նրան տարավ մի ռեստորան: Անին ներս մտավ… Մութ էր: Հանկարծ կրակոցներ լսվեցին: Լսվեց Արմանի ճիչը: Լույսերը վառվեցին: Արմանը անշնչացած գամված էր գետնին: Անին բղավեց, մոտեցավ, գրկեց Արմանին և շշնջաց, որ սիրում է ու լաց եղավ: Աչքերը փակ էին, չէր կարող նայել դիակին: Հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը իր ձեռքը բարձրացրեց:
   -Թողե՛ք ինձ հանգիստ:
   Իր շուրթերին զգաց Արմանի ջերմ համբույրը, աչքերը բացեց, արցունքների միջից նայեց և իր առջև տեսավ Արմանին, որը ծիծաղում էր և համբուրում իր ձեռքը: Անին նայեց ձեռքին և տեսավ մատանի:
   -Թագուհի՛ս, եթե սիրում ես, ամուսնացի՛ր ինձ հետ:
   Անին քիչ էր մնում՝ ուշաթափվեր, բայց Արմանը ամուր գրկել էր նրան: Չար կատակը ստացված էր, իրական սերը`փրկված:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել