Մի քանի միտք երեկվա պայթյունի վերաբերյալ.
1. Ահաբեկչություն չէր։ Ահաբեկչության համար ռումբը պայթեցնում են օրվա պիկ ժամի մարդկանցով լի վայրերում։ Տվյալ դեպքում պայթյունը եղել երեկոյան 10-ին նոր գիծ մտած ավտոբուսում։ Եթե նույնիսկ ռումբ էր, ու եթե նույնիսկ ահաբեկչի կողմից բերված էր ու նախատեսված էր պայթյուն իրականացնելու, ապա հաստատ չպետք է պայթեր այդտեղ ու այդ ժամին։
2. Բոլորիս զգոնությունը պետք է լինի բարձր՝ թե հատուկ ծառայությունների, թե անհատ քաղաքացիների, քանի որ տարօրինակ չէ, որ Երևանում մի օր ահաբեկչություններ լինեն՝ հաշվի առնելով, որ մեր երկրի հարևանությամբ մի շարք եռռացող հակամարտություններ կան, ինչպես նաև մենք ինքներս գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Ահաբեկության մշտական վտանգ գործում է մեր հարևան Հյուսիսայն Կովկասում, Մոսկվայում, Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում։ Չի կարելիա ասել՝ մտել ենք արդյոք այդ պայթյունավտանգ փուլ, թե ոչ, բայց որ ահաբեկչության վտանգ միշտ եղել է ու կարող է մի օր իրականանալ, խոսք չկա։