Խնդրում եմ ԱԺ-ում ձայն ունեցողները թող բարձրաձայնեն պատերազմական իրավիճակում կամավորականության գործընթացը կարգավորող օրենք ունենալու հարցը:
Առաջարկում եմ ներառել հետևյալ կետերը՝
1. Կամավորների աշխատատեղի պահպանում և աշխատավարձի սուբսիդավորում պետության կողմից: Նաև գործատուին հնարավորություն տալ ժամանակավոր փոխարինող աշխատող ընդունել կամավոր ռազմաճակատ մեկնողի փոխարեն:
2. Կամավոր ռազմաճակատ մեկնողների վարկային պատրավորությունների սուբսիդավորում պետության կողմից:
3. Կյանքի ապահովագրում պետական միջոցներով: Ընդհանրապես պետությունը բոլոր զինծառայողների և կամավորականների կյանքը պետք է ապահովագրի:
4. Կամավորագրվողների համար մարտական և ֆիզիկական պատրաստվածության դասընթացների պարբերական կազմակերպում զինկոմիսարիատների միջոցով:
հ.գ. մնացածն էլ դուք ավելացրեք: