Գայլերը՝ այդ միստիկական կենդանիները, մարդու համար մինչև այժմ էլ չբացահայտված առեղծվածներ են: Նրանք իրենց անկախ, չենթարկվող և խիզախ բնավորությամբ մեծ տեղ են գրավել տարբեր ժողովուրդների պաշտամունքներում: Նրա բնույթում հին ժողովուրդները տեսել են կամքի, ուժի, հաստատակամության, ազատականության, անկախության, իմաստության, դիվանագիտության, անդավաճանության և բնածին առաջնորդ լինելու կարողություններ:
Գայլի պաշտամունքը տարածված է եղել Հին Հռոմում: Ըստ առասպելի՝ գայլն էր փրկել Հռոմ քաղաքի հիմնադիրներ Ռոմոս և Հռոմուլոս եղբայրներին՝ կերակրելով իր կաթով: Դրանից ելնելով Հուլիոս Կեսարը էգ գայլի արձանը տեղադրել էր Կապիտոլիում բլրի վրա՝ Հռոմեական աստվածների արձանների մոտ: 
Սլավոնական ժողովուրդները պաշտել են կենդանուն իմաստության և ի ծնե խիզախ որսորդ լինելու համար, նրանց պնդմամբ մարդը հենց գայլից է որս անել սովորել: Դրա համար էլ հին ժողովուրդների մոտ իզուր չի եղել այն մոտեցումը, որ բոլոր որսորդներն իրենց համարել են գայլերի սերունդ: Այս ամենը թերևս դեռ սկիզբն է, քանի որ այս միստիկական կենդանին ամենաշատը պաշտվել է ամերիկյան հնդկացիների կողմից: Գայլերին տաճարներ են նվիրել ացտեկները, մայաները, ինկերը: Հնդկացիական նուտկա ցեղն ամեն ձմռանն իրականացրել է ռազմիկների մեծարում, և տղամարդիկ հագնվել են գայլերի կերպարանքով: Հնդկացիներն ասում էին, որ իրենք այդ կենդանուց ստանում են գիտելիք և իմաստություն:
Ի հեճուկս վերը նշված ժողովուրդների, որոնք գայլերին պաշտել են լավ հատկանիշների համար՝ թերևս եղել են ժողովուրդներ, որոնք այս կենդանուն պաշտել են նրա բնավորության արյունռուշտ և անխնա գծերի համար: Մոնղոլների առաջնորդ Չինգիզ խանը իրեն համարում էր կապույտ գայլի սերունդ և հրամայում էր իր զիվորներին անխնա լինել արշավանքների ժամանակ նվաճվող ժողովուրդների նկատմամբ, ինչպես որ գայլն է անխնա իր զոհի նկատմամբ: Մյուս ժողովուրդը, որը գայլին պաշտել է միայն բացասական հատկանիշների համար, դա թուրքերն են:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ տարբեր ազգեր այս կենդանուն ընդունել ու պաշտել են իրենց ազգային մտածելակերպին համապատասխան: Այսպես, եթե իմաստուն և խելացի ազգ են, գայլի մեջ տեսել են իմաստություն, խելք և կամք, իսկ եթե ի վերուստ ծնված են միայն չարիք գործելու, սպանելու ու թալանելու, ապա պատահական չէր, որ պիտի տեսնեին դաժանություն ու թշնամություն:

Սյուզան Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել