Դալմայում  Carrefour–ի փոխարեն Yerevan City կբացվի՞Ես գնալով հակվում եմ նրան, որ կա երկու բան, որ անսահման է՝ տիեզերքը և Լֆիկի ագահությունը։ Չնայած որ «Դալմայում» վաղուց արդեն փակցված է Կարֆուրի գովազդը, և նախատեսված էր համապատասխան սրահ, իսկ ընկերությունը արդեն հայտեր է ընդունում աշխատանքի ընդունելու համար, սակայն բացումը, որը նախատեսված էր դեռ հոկտեմբերին, անընդհատ հետաձգվում է։ Խոսակցություններ կան, որ Լֆիկը երկու ոտքը դրել է մի մաշիկի մեջ ու ամեն կերպ ուզում է խոչընդոտել ֆրանսիական հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան։ Ընդ որում, Կարֆուրը նախատեսել է սկզբնական շրջանում 150 միլիոն դոլարի ներդրում անել։ 
Բա´, ազգ ջան, վաղը մյուս օր, որ էդ մի քանի հարյուր աշխատատեղերից էլ զրկվենք ու չխոսամ, որ Լֆիկի թալանչի գներն ու որակը կպահպանվի, իմանանք՝ ում ենք պարտավոր։ Արա, մի հատ դաշնամուրն ի՞նչ ա, որ դրա գլխին չի ընկնում ինչ-որ շենքի տակով անցնելու ժամանակ, արյուններս խմեց, պրծավ արդեն...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել