Ես ընդամենը 3 ամիս է ինչ բնակվում եմ Մոսկվայում (այստեղ եմ գտնվում ուսման նպատակով, չեմ արտագաղթել), խոսեմ որպես «հայաստանցի հայ», չնայած` այդ ձևակերպմանը կտրուկ դեմ եմ, ի՞նչ է նշանակում Հայաստանի հայ, Մոսկվայի հայ, Ղարաբաղի հայ, Լիբանանի հայ և այլն: Հայը կա՛մ հայ է, կա՛մ `ոչ : Մեր հաղթանակը միասնության մեջ միայն կարող է լինել, ոչ թե իրար մեջ ներքուստ խնդիրներ ստեղծելու կամ ապացուցելու ով է առավել։ Մենք պետք է մեկս մյուսով միայն հպարտանանք : Միգուցե մի համայնքի մոտ մի բանն է առավել լավ ստացվում, մյուսի մոտ ՝ մեկ այլ բան, կարևորը նպատակը մեկն է: Մի՛ հեռացեք այդ նպատակից՝ խորանալով տեխնիկական խնդիրների մեջ:


Մի փոքր Մոսկվայում տեղի ունեցածի մասին։
Պիկետը սկսվեց ժամը` 11:30-ից Թուրքիայի դեսպանատան բակում , որտեղ անվտանգությունը զինված սպասում էր հայերին , և չէին թողնում բոլորին միասին դեսպանատան բակ, այսինքն` մի քանի հարյուր հայեր 15 -ական հոգով հերթով գնացել են դեսպանատան բակ և դուրս եկել ՝ զիջելով տեղը մյուս 15 հոգոն , ահա թե որտեղից է այդ թիվը հոլովվում։
Միտինգը սկսվեց ժամը`14:00-ին հարյուրավոր հայերի և բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչների ներկայությամբ: Բայց դա չեր կարևորը։
Նախ ասեմ, որ առավոտից շատ ուժեղ հոսք էր Եկեղեցու բակում, հերթը եկեղեցու մուտքի մոտ անբացատրելի էր, ամբողջ քաղաքով հայկական դրոշներով մեքենաներ էին: Մետրոյում բոլորը հայեր էին, հայկական շունչն ու շարժը անհնար էր չնկատել այսօր Մոսկվայի ցանկացած անկյունում: Այսինքն` քանակությունը շատ-շատ էր, ուղղակի, նրանք ամբողջ քաղաքով մեկ էին գործում միաժամանակ։ Շատ հուզիչ էր նաև , երբ տեսա կրկնակի հենաշարժով մարդկանց, ովքեր երկար ճանապարհ էին կտրում մետրոից մինջև եկեղեցի հասնելու համար։ Ի՞նչ եք պահանջում այս մարդկանցից, որոնցից շատերը անգամ ոչ մի վերաբերմունքի չեն արժանացել ո՛չ հայերից , ոչ Հայաստանից: Որոշները ոչ լավ օրից են լքել իրենց բնակավայրերը ու եկել են Ռուսաստան ՝ աշխատելու: Եվ դեռ նրանք ինչ-որ բաներ պարտավո՞ր են , ո՞ւմ և ինչո՞ւ , մի՛ հիասթափեցրեք նրանց` ձեր անհիմն պահանջներով և մեղադրանքներով:
Եվ առհասարակ բավակա՛ն է քննադատել, թերագնահատել որևէ հայի, մենք շատ մեծ արժեքներով և առավելություններով ազգ ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել