Հարգելի բարեկամներ։ Քանի որ հայտնի դատական հայցի պատճառով դատարանը որոշում է կայացրել՝ հայտնի դեմոտիվատորը ժամանակավորապես, մինչ դատարանի վերջնական վճիռը, արգելափակելու մասին (մենք այդ որոշումը բողոքարկելու ենք, իհարկե), այդ դեմոտիվատորը պարունակող գրառմանը ժամանակավորապես տրվել է «գաղտնի» կարգավիճակ։ Հնարավորություն կունենա՞նք արդյոք այն կրկին հասանելի դարձնել հանրության համար՝ կախված է դատարանի վճռից։
Նաև, վերլուծելով 2012թ. ընթացքում ՀՀ դատական համակարգը, Demotivator.am կայքն իրեն իրավունք է վերապահում «Տարվա ոճային հայցվոր» ճանաչել Տիգրան Ուրիխանյանին։
Շնորհակալություն, որ մեզ հետ եք։
P.S. Իսկ մինչ դատարանը կկայացնի իր վերջնական վճիռը, կարող եք վայելել այս երկու՝ իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող պատկերները։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել