Հայկական միջավայրում տարածված է ծնողների միջամտությունը երեխաների ամուսնության հարցում, նրանք երբեմն նաև իրենք են ընտրում հարսին կամ փեսային, ինչը երիտասարդների հետագա ամուսնական կյանքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչև ամուսնալուծություն: Հանդիպում են նաև հակառակ դեպքեր, երբ երիտասարդը, անտեսելով ծնողի խորհուրդները, հետագայում հայտնվում է անելանելի իրավիճակում: Դերասան Սամվել Բաղինյանը կարծում է, որ ծնողները չպետք է միջամտեն երեխաների անձնական կյանքին: Անի Քոչարն ու նրա ամուսինն իրենց գեղեցիկ ու ամուր ընտանիքի գոյությամբ կապացուցեն, որ սերը հաղթում է ամենքին ու ամեն ինչ: Այսօր «Ազատ գոտում» կպարզենք` ամուսին ընտրելիս պե՞տք է ենթարկվել ծնողներին:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/21108.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել