Այս օրը շատ վատ եմ տանում, ու այսօր փորձեցի ցրեմ ինձ, չկենտրոնանամ... Հիմա չի ստացվում: Կարող է «Մայրիկ» ֆիլմն ու Դլե յամանն են..
Երևի:
Այսօր ամենաշատը այս նկարին եմ նայել:
Նայում եմ հայացքին ու զգում. մոր կողքին կանգնած աղջիկը ես եմ. Ես նայում եմ լուսանկարչին ու մտածում` մայրիկը, լավ է, ծամերս հյուսեց... դեռ քանիի տարի կնայեն ինձ, դեռ փափլիկ թշիկներիս, կհարցնեն` ապրեցի, թե մեռա, հայացա, թե անհետացա...
Ես այս աղջնակն եմ, մորս թիկունքին: Սրտով ու շնչով զգում եմ նրա տաքությունն ու հոտը. Հարազատս, մայրս...Ուտեմ քեզ, մաա... խաղից մնացած ինչ է ձեռքիս, բայց էլի բան է` իմն է ... ով ես դու, օտար՞՞
Ես այն փոքրն եմ. տղա եմ երևի, հա՞՞՞ Աչքիս առաջ մորս սովից ցամքելն է ու իմ անզոր ու հետո սուս լացը կաթի համար... Զգում եմ մորս մատները մարմնիս, որ չռված աչքեր լինեն ասես... Մա, պինդ պահի ինձ, դեռ գնալու ենք, իսկ օդն արդեն ինձ չի հերիքում...
Այս մայրը ես եմ: Սովորույթի ուժով մեծիս մազերը անսանր հյուսել եմ, մյուսին արագ հեքիաթ եմ ասել ու.. չգիտեմ, ինչ եմ տվել ձեռքը, բայց որ իմանա` իրենն է, չլա... Մեջքս ծանր է, ձագս, պինդ բռնվի... Պինդ, որ համ էլ թիկունք լինես, իմ ուժը դուք եք. կյանք տվել եմ, պիտի դա պահպանեմ էլ... Մենակ: Փոքրս, տղես: Տղամարդս դու ես... Տղամարդկանց սպանում են, մանչս: Թե ապրես, տղամարդ պիտի լինես ավելի, քան մարդ... Ազգիս ճակատագիրն է... Լուսանկարում են: Ես չեմ էլ տեսնում: Մեջս տեսածս մահերն են, հայացքս` ... ուր՞՞՞
Սարսափելի է նայելը այս փոքր կնոջը: Մանավանդ հիմա: Հիմա հո գիտենք քանիսն էլ ընկան աքսորի ճամփին ու ինչպես...
Ֆեյսբուքում ասում էին` բավական է սգալ, պայքար, վրեժ... Հիմա ես ինչ եմ անում՞՞՞ Սուգ ՞՞՞
Առանց այս մի օրը գոնե զգալու ինչն ենք հիշելու՞՞՞
Քանակն ու բառերը՞՞՞
Չգիտեմ, բայց ես անթալիաներում չեմ հանգստանա /ականջդ կանչի, անոնիմ/, սահմանի բացման ժամանակ առաջինը կհիշեմ թրքական էժան ապրանքն ու դրանով մերը խեղդելը...
Բա օտարալեզու դպրոցները ու Լեզվի մասին օրենքը ՞՞՞
Չէ, բալամ. Զգալ է պետք: Առանց զգալու ոչ կհիշես, ոչ էլ կապրես ովդ ու ինչդ..
Հ.Գ.- ամենատարօրինակը երեկ եղեռնի սարսափելի լուսանկարները լայքելն էր... մի քանի անգամ էլ հանդիպեցի` «լավ նկար է»..