Կարծես թե ազգիս մոտ վերջապես հասունանում է սթափեցումը, և վերջապես մենք պատրաստ ենք մեր շուկայից վանել թուրքական ապրանքները, բայց ավելի հեշտ է սա ասելը, քան անելը։ Ի վերջո, թուրքական ապրանքը դա մենակ ինչ որ ջինսեր, շապիկներ ու անդրավարտիքներ չեն։ Ավելին, իմ հաշվարկներով, դրանք փոքր տոկոս են կազմում այլ ապրանքատեսակների հետ համամետած, որոնք թուրքական ծագում ունեն։
Օրինակ՝ եթե թուրքական ջինսեր վաճառում են մի երկու տոնավաճառում ու դախլներում, ապա թուրքական օծանելիքը վաճառում են նույնիսկ ամենահարգված առևտրային կենտրոններում։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե անգամ թուրքական օծանելիքը՝ որպես բրենդային օծանելիք վաճառող խանութերի մի ամբողջ ցանց է գործում մեր երկրում ու բարգավաճում՝ ի դեմս «Ռուժ»-ի։ Այդքան գրվեց այդ մասին, այդքան բարձրաձայնվեց, բայց ձևի համար մի հատ ստուգում չարեցին, մի հատ փորձագիտական անալիզ չարեցին ու չհամեմատեցին իրական բրենդերի օծանելիքների բաղադրությունը նրա հետ, ինչը «Ռուժ»-ում վաճառում են՝ որպես այդ իրական բրենդ։
Միակ հույսը մնում է հանրային ընդվազման ալիքը։ Ընդ որում, խնդիրը տեսնում եմ ոչ այնքան նրանում, որ ինչ-որ ռեպրեսիվ գործառույթներ պետք է իրականացվեն, այլ մարդիկ պետք է իմանան ու իրենց կամքով հրաժարվեն թուրքական ապրանք գնելուց և այդ կեպ՝ թուրքական ապրանքի պահանջարկ ստեղծելուց, իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Շատ պարզ․ ջինս գնելիս՝ մի՛ գնիր «Made in Turkey» պիտակով ջինս, այլ վճարիր մի քիչ ավելի շատ ու գնիր նորմալ ապրանքանիշի ջինս։ Օծանելիք գնելիս՝ մի՛ գնիր «Cahnel(օղլու)» «Ռուժ»-ից, այլ պատվիրիր համացանցով, կամ էլ խնդրիր, որ ինչ որ մեկը դյութի ֆրիից բերի։ Մեքենայի պաահեստամասեր գնելիս՝ մի՛ խնայիր գումարդ, և գնիր օրիգինալը, այլ ոչ թե Թուրքիայից ներկրված պատենտը։ Եվ այսպես շարունակ։
Ընդհանրապես, սկզբունք դարձրեք, որ թուրքական ապրանք առնելը հարամություն է։ Սկսենք պայքարել թուրքականը ձեռք բերելու սովորույթի դեմ ու սկսենք յուրաքանչյուրս մեզնից, և կտեսնեք, որ հաշված ամիսներ անց, շեշտակի կնվազի թե՛ թուրքական ջինսերի, թե՛ թուրքական պահեստամասերի, թե «Ռուժ»-օղլու օծանելիքների, թե անգամ թուրքական բանջարեղենի տեսակարար կշիռը մեր շուկայում։ Մի՛ ափսոսացեք գումարը, որովհետև երկրի անվտանգությունն ու զինվորի ապահովությունն ավելի թանկ են։
Կից նյութն` այստեղ