Ավելին, կրկնակի անգամ սխալ է աղքատների հարցերը մեխանիկորեն լուծել հարուստների միջոցով, այն է` վերցնել նրանց փողերն ու բաժանել աղքատներին:
Հակառակը, գտնում եմ, որ որքան շատ լինեն հարուստները, այնքան քիչ կլինեն աղքատները:
Իսկ հարուստ ասելով՝ ես հասկանում եմ օրինական ճանապարհով ձեռնարկատիրական գործունեությունից շահույթ ստացող անձանց:
Մնացած բոլոր նրանք, ովքեր այդ հարստությունը կուտակել են գողության կամ այլ ապօրինի եղանակով, ինձ համար հանցագործներ են:
Եվ այս առումով տարակուսելի ու անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է հանցագործության հետևանքով պատճառված վնասի վերականգնումն ու հատուցումը նույնականացնել «Կուլակաթափություն» գաղափարի հետ և դեմ լինել այդ գաղափարին:
Որևէ մեկին պետք չէ, իսկապես, կուլակաթափ անել, բայց այս կամ այն հանցագործը, պատիժը կրելու հետ մեկտեղ, պարտավոր է վերականգնել կամ հատուցել իր կողմից հասցված վնասը, ով էլ որ նա լինի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=479247782277198&id=100005759414165¬if_t=close_friend_activity¬if_id=1461154623040182
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել