Դադարեցրե՛ք անիմաստ օգնություններ հավաքել՝ Արցախին աջակցելու համար: Մենք տեսել ենք դրա հետևանքը: Բոլորը հետագայում դարձան ԵԿՄ անխոնջ անդամներ ու պարզվեց՝ մինչ օրս կուրծք են ծեծում, թե իբր պատերազմի տարիներին հա՛մ հացուջուր են ուղարկել, հա՛մ կռվել են: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ եղա Արցախում, փաստաթղթով կռվածների հանդիպեցի, ովքեր ինքնաձիգի պահունակն անգամ չէին կարողանում տեղադրել: Ասելս ինչ է. լավն ենք, շատ լավը, մեծագույն սիրով նետվում ենք օգնության ու հետո չենք էլ զգում, թե ինչպես են ոմանք դրանից սկսում օգուտներ քաղել: Ունենք պետություն, որն ունի հնարավորություններ, բյուջե, սեփական ժողովրդից գողացած արտաբյուջետային փողեր և պարտավոր է առաջնագծի զինվորի համար ստեղծել իդեալական պայմաններ: Եվ ուրեմն՝ ոչ թե դպրոցներում ու հիմնարկներում անպտուղ հայրենասիրություն խաղացեք, այլ միահամուռ պահանջեք իշխանություններից կատարել իրենց աշխատանքը: Էլ չեմ մանրամասնում՝ ով ինչ ունի, ինչքան է գողացել պետությունից, որ գեներալն ինչ ունի: Այս պահին պահանջը մեկը պիտի լինի. ինչ որ կա իշխանության գզրոցներում հասցնել Հայաստանի սահմանը պահող հայոց բանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել