Մի անհամեստ հարց Նիկոլին: Հիմա այսքանից հետո ինչպե՞ս է պատկերացնում, իրենց քաղաքական ուժի ինստիտուցիոնալ ընդիմություն կառուցելու ճանապարհին ինչպե՞ս է կարողանալու կանգնեցնել իշխանական ռեսուրսը մեկ տարի հետո տեղի ունենալիք համապետական ընտրության ժամանակ, երբ փոքր Հրազդանում չկարողացավ այն կանգնեցնել: Հրազդանի համայնքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլի և իր քաղաքական ուժի առաջ քաշած այդ թեզը չի աշխատելու, եթե նույնիսկ կարողանան ապահովվել վեց հազար վստահված անձ և պահեն ընտրատեղամասերը: Ակնհայտ է, որ իշխանություններն օգտագործելու են իրենց վարչական ռեսուրսները ողջ ուժով, կրկին փողով մարդկանց տանելու են քվեարկության, կիրառելու են կառուսել և այլն: Այդ գործելաոճը ընդամենը լեգիտիմացնելու է ընտրությունները, դրա վառ ապացույցը Հրազդանի ընտրություններն էին: Ժամանակն է ճիշտ մարտավարություն ընտրել..Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



