Տարիներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բազմիցս հնչել են անարդարացի մեղադրանքներ մեր հասցեին, թե իբր Արցախը դարձել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների «որջ»: Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական սադրանքներն այս թեմայով հասան այնտեղ, որ կարիք եղավ դրանք հերքել ժամանակին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարության մակարդակով:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը լուրջ ներկայություն է ապահովել իր համար իրականում հենց Բաքվում: Այնպիսի ծանր գրաքննություն ունեցող երկրում, ինչպիսին է Ադրբեջանը, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղորդում տարածեցին այն մասին, որ Բաքվի տարբեր հատվածներում այս օրերին ծածանվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշը:

Այս կուսակցության դրոշը երևում է այս օրերին նաև Բաքվի հարսանյաց արարողությունների սրահներում և այլ տեղերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել