Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը ներկայացնում է «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության առաջին թողարկումը:
Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը ապրում է Վանաձոր քաղաքի «Բուլղարական» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից 8-ամյա Նարեկը մանկուց հաշմանդամ է: Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է: Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով: Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ ու նմանատիպ այլ բաներ: Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է խոզապահությամբ, ստացած 30 հազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը, իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր: Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է Ավետիսյանների կյանքի պատմությունը, պատմություն, որն իրոք դաժան է: Մանրամասները՝ www.lorinews.com-ի պատրաստած տեսանյութում:




