Ինձ համար կամուֆլյաժ բիկինիներով սելֆի անողներից ավելի զզվելի են մեկ էլ էն սփյուռքահայերը ովքեր կյանքների մեջ մի երկու տուփ ծամոն են ուղարկել Հայաստան ու հայտարարում են թե իբր իրենց ուղարկած օգնությունները Հայաստանում թալանում են, կամ էլ մի անգամ հայաստանցի վարորդը իրանցից 1000 դրամ ավել փող ա գանձել, ու հայտարարում են, որ Հայաստանում տուրիստներին քցում են: Արա այ սփյուռքահայ <բարերարներ> աշխարհի ցանկացած երկրում էլ, նույնիսկ նույն երկրի մեջ տարբեր քաղաքում, երբ մարդ հայտնվում է օտար տեղ, տաքսու վարորդները ավել են գանձում, իսկ ինչ վերաբերվում է ձեր <օգնություններին> ապա այդ ծամոնները մեկ օրից ավել չեն ծամվում ու տարիներով դրա մասին խոսելը ռազմահայրենասիրական բիկինիով նկարվելուց ավելի սիրուն չի..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: